▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի քանի՞ բնակիչ գիտի, որ Փաշինյանն արտերկրից նոր վարկեր է վերցնում, որ դրանցով նախորդ վարկերի պարտքը փակի...

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կույրը կույրերին առաջնորդում է դեպի խոր փոսը։
Մի թագավոր վատ երազ է տեսնում։ Ահաբեկված արթնանում է, կանչում իր խորհրդականին, պատմում երազը, առաջարկում այն մեկնաբանել։ Խորհրդականն ասում է․ «Թագավորն ապրած կենա, շատ վատ երազ է, որը նշանակում է, որ դու քո ձեռով պիտի թաղես քո երեխաներին»։ Թագավորը հրամայում է այդ խորհդականի գլուխը կտրել։ Դրանից հետո կանչում է իր մյուս խորհդականին, պատմում իր տեսած երազը, պահանջում այն մեկնաբանել։ Խորհրդականը գիտեր մյուս, գլխատված խորհրդականի մասին, ուստի այսպես է մեկնաբանում․
«Թագավորն ապրած կենա, շատ լավ երազ ես տեսել, որը նշանակում է, որ դու երկար տարիներ, բոլորից շատ, առողջ ապրելու ես»։ Թագավորը կարգադրում է մեծ ընծաներ տալ այդ խորհրդականին։ 2 խորհրդականն էլ նույն բանն են ասում, սակայն՝ տարբեր կերպ։ Հիմա իշխանական քարոզչությունը ուրախ-ուրախ հայտնում է, որ Հայաստանին այնքան են վստահում, որ մեծ վարկեր են տալիս, որոնցով պետական ծրագրեր են իրականացվում, Հայաստանի բնակիչների մեծ մասը չի հասկանում, որ այդ վարկերը տարիների ընթացքում մեծ պարտքեր են դառնում, Հայաստան երկրի մեջքին՝ շատ ծանր բեռ։ Հայաստանի քանի՞ բնակիչ գիտի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արտերկրից նոր վարկեր է վերցնում, որպեսզի դրանցով նախորդ վարկերի պարտքը փակի։ Իշխանությունը չեղած խաղաղություն է քարոզում, երբ խաղաղության պայմանագիր կնքված չէ, եթե նույնիսկ պայմանագիրը կնքված էլ լիներ, դա չէր կարող խաղաղություն երաշխավորել։ Մտածելը վտանգավոր է մարդկանց առողջության համար, մի՛ մտածեք, շարունակե՛ք վստահել ամեն ինչում ձախողված իշխանությանը։ Նիկոլ Փաշինյանը վերջերս Աստվածաշունչ շատ է կարդում, Հայասատանի արդի վիճակը ներկայացնելու համար մեջբերեմ Սուրբ գրքից. «Երբ կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կընկնեն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more