▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով զիջեց Պորտուգալիայի ընտրանուն (1։9)

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս խոշոր հաշվով զիջեց Պորտուգալիայի ընտրանուն (1։9)։

Պորտուգալացիների կազմում հեթ-տրիկ ձևակերպեցին Ժոաու Նևեշը և Բրունո Ֆերնանդեշը, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Ռենատու Վեյգան, Գոնսալու Ռամուշը և Ֆրանսիշկու Կոնսեյսաուն։

Այսպիսով, «Սելեսաոն» F խմբում վաստակեց 13 միավոր և ուղիղ որակավորվեց աշխարհի 2026 թվականի առաջնությանը։ Հունգարիան 9 միավորով գրավեց երկրորդ տեղը և ստացել է անցումային փլեյ-օֆֆի ուղեգիր, իսկ Հայաստանի ազգային հավաքականը 3 միավորով եզրափակեց խումբը։

Բոլոր գոլերը կարող եք դիտել Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more