▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրենը պետք է կերպարվեստի ոլորտի մարդ լինի

Վերջերս պարզ դարձավ Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրենի անունը: Նորընտիր տնօրեն Արման Ծատուրյանի մասին արվեստի ոլորտում քչերը գիտեն: Նրա անվան շուրջ պտտվում են խոսակցություններ, որոնց համաձայն՝ նրա թիկունքին կանգնած է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Արվեստաբան Լիլիթ Սարգսյանի խոսքով` առավել նախընտրելի կլիներ, որպեսզի Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրենը լիներ կերպարվեստի ոլորտից:

«Ես շատ կցանկանայի իմանալ՝ նա թեկնածուական ունի, թե՝ ոչ, որովհետև Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն դառնալու համար դա նոր պահանջ է»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց Լիլիթ Սարգսյանը: Մյուս կողմից, առկա է մի իրողություն, որ սոցիալական պատճառներով դաշտում գործող շատ ու շատ վաստակաշատ գիտնականներ թեկնածուական աստիճան չունեն, բայց առավել արժանի են դրան, քան, օրինակ, բանակից ազատվելու պատրվակով և կամ նույն ծանոթ-բարեկամ ճանապարհով կարճ ժամանակում գիտական աստիճան վաստակած նորաթուխ «թեկնածուները»: Լիլիթ Սարգսյանը ցանկություն հայտնեց, որպեսզի հետագայում, թանգարաների տնօրեններ նշանակելիս, այս փաստն էլ հաշվի առնվի:

Արվեստագետի խոսքով` մյուս երկու թեկնածուները ոլորտում գործող արվեստաբաններ են, արվեստագիտության թեկնածուներ, սակայն աչքի չեն ընկել կառավարման ասպարեզում:  Արման Ծատուրյանը հայտնի է որպես երաժշտական պրոդյուսեր, սակայն նրա մասին առավել ոչինչ ասել չի կարող, քանի որ նրան չի ճանաչում ճանաչում:

 «Հայաստանում մշակույթի կառավարման ոլորտն այն աստիճան անանկ է, որ եթե գա մի անձ, ով կկարողանա նպաստել ոլորտի առաջխաղացմանը, ապա երկրորդական է, թե նա ում ծանոթն ու բարեկամն է»,- իր խոսքը եզրափակեց Լիլիթ Սարգսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more