Հայաստանի Ազգային Հերոսը՝Հեյդար Ալիևի երկրպագու
Ադրբեջանական ԶԼՄ-ներից շատերը "մեծ պատմություն" են սարքել ռուսաստանյան РТР հեռուստաընկերության լրագրող Սերգեյ Բրիլյովի "Գորբաչովը՝այն ժամանակ և հիմա" ֆիլմից,որտեղ Ադրբեջանի նկատմամբ "թուլություն" ունեցող Բրիլյովը բացահայտում է մի գաղտնի տեղեկություն...Պարզվում է,որ 1984 թ-ին բրիտանացիները փնտրտուկի մեջ են եղել,թե ԽՍՀՄ Պոլիտբյուրոյի երկու անդամներից ում են հրավիրելու Լոնդոն՝Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի հետ հանդիպման՝Գորբաչովին թե՞ Ալիևին...Վերջնական որոշվել է,որ հրավիրելու են Միխայիլ Գորբաչովին...Ադրբեջանական ԶԼՄ-ները հիմա այդ փաստը ներկայացնում են որպես դարակազմիկ սխալ.հիմնականում,ըստ "իլհամալիևյան" ԶԼՄ-ների,եթե "ադրբեջանցիների հայրիկը"՝Հեյդարը Գորբաչովի փոխարեն գնար Լոնդոն,ապա ԽՍՀՄ-ի բախը կբերեր...Այս թեզը առաջ տանելու համար ազերիական լրատվամիջոցները նախկին ԽՍՀՄ ղեկավարության անդամներից փորձում են հեյդարամետ կարծիքներ կորզել...Հիմանական թիրախ-թեկնածուն՝Հեյդար Ալիևին գովելու համար ընտրվել է Հայաստանի Ազգային Հերոս,ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար,ՌԴ սենատոր Նիկոլայ Ռիժկովը...Մի քանի օր է որոշ ադրբեջանական ԶԼՄ-ներ նրանից հարցազրույցներ են վերցնում,որտեղ Գորբաչովի ենթակայության տակ աշխատող Ռիժկովը սազն առած դիֆերամբներ է երգում Հեյդար բաբային..."Եթե 1985 թ-ին Ալիևը դառնար ԽՍՀՄ ղեկավար,կարծում եմ,նա չէր կատարի Գորբաչովի սխալները",-իր կարծիքը "Մոսկվա-Բաքու" կայքին է հայտնել 2008 թ-ին ՀՀ Ազգային Հերոսի կոչում ստացած Նիկոլայ Ռիժկովը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more
more

more