▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ավետարանական ընտանիքի եկեղեցիների առաջնորդների միասնական հայտարարությունը

 

Մենք` Հայաստանի Ավետարանական Ընտանիքի Եկեղեցիների Համագործակցության ավագ հովիվներս, 
-առաջնորդվելով Աստվածաշունչ մատյանով, որի համաձայն` Աստված մարդուն ստեղծեց տարասեռ` այր և կին, օրհնեց նրանց ամուսնական միությունը և որդեծնությունը,
  -կարևորելով ավանդական մոնոգամ ընտանիքի իրավական ամրագրման նշանակությունը, 
-հաշվի առնելով մեր հանրապետությունում ընթացող սահմանադրական բարեփոխման գործընթացը,
հարկ ենք համարում ներկայացնելու մեր նկատառումները Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի Հոդված 34.-ի 1-ին կետի վերաբերյալ:  
Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում միջազգային մասշտաբով ինտենսիվացել են քրիստոնեական արժեհամակարգի և մասնավորապես` ավանդական ընտանիքի ինստիտուտի աղճատման և խեղաթյուրման փորձերը: Նույնասեռականության և գենդերային ինքնության համաշխարհային արշավի այդ ալիքը ջանում է իր ազդեցությունից դուրս չթողնել և ոչ մի ազգ: 
Ուստիև, որպես Ավետարանական ընտանիքի եկեղեցիների առաջնորդներ` մենք պարտավոր ենք դրսևորել վճռականություն և ներկա ու ապագա սերունդներին զերծ պահել այս ազգակործան և աստվածաշնչյան ընտանիքի մոդելը խաթարող շարժումից:   
Մեր համոզմամբ` բացառապես տարասեռ անձանց միջև ամուսնական միության և ընտանիքի մոդելը պետք է իր արտահայտությունը գտնի նաև Մայր օրենքի` Սահմանադրության մեջ: 
Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի Հոդված 37.-ի 1-ին կետում արձանագրված է. «Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք ունեն»:
Ողջունելի է, որ նախագծի հեղինակները գործող Սահմանադրության նույնաբովանդակ հոդվածի համեմատ` տեքստի մեջ ավելացրել են «միմյանց հետ» բառակապակցությունը, ինչն, անկասկած, ուժեղացնում է ամուսնության ընկալումը որպես մեկ կնոջ և մեկ տղամարդու միջև միություն: Այդուհանդերձ, պետք է նկատենք, որ սույն դրույթն առավել հստակեցման կարիք է զգում` բացառելու համար ամուսնության և ընտանիք կազմելու իրավունքի առաձգական մեկնաբանությունը:
Հատկանշական է, որ Հոդված 34.-ի 1-ին կետի բովանդակությունը չի գոհացրել Վենետիկի հանձնաժողովին, որի անդամներն իրենց եզրակացության մեջ այս ձևակերպումը դիտարկել են որպես միասեռական ամուսնությունների իրավական խոչընդոտ` կոչ անելով վերանայել այն: 
Հաշվի առնելով սույն հանգամանքը` մենք հորդորում ենք ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին` այս հույժ կարևոր հարցում տեղի չտալ միջազգային կառույցների կարծիքներին: Ավելին` մենք կոչ ենք անում կատարել Հոդված 34.-ի 1-ին կետի առավել հստակ և որոշակի սահմանման վճռական քայլ, ինչի արդյունքում ամուսնությունը բացառապես կմեկնաբանվի որպես կնոջ և տղամարդու միջև դաշինք: Այս է պահանջում Սուրբ Գիրքը` Աստվածաշունչը, քրիստոնեական բարոյականությունը, ողջամտությունը, մեր ազգի դարավոր հոգևոր, մշակութային և մտավոր նկարագիրը: 
Մենք հայտնում ենք նաև մեր պատրաստակամությունը` մասնակցություն բերելու հիշյալ հարցի շուրջ անհրաժեշտ քննարկումներին:
Օրհնությամբ և աղոթքով` 
Համագործակցության ներկայիս համակարգող`
Վերապատվելի, դոկտոր Լևոն Պարտագճյան 
Եպիսկոպոս, վերապատվելի, դոկտոր Ռուբիկ Թումանյան 
Վերապատվելի, դոկտոր Արթուր Սիմոնյան 
Վերապատվելի, դոկտոր Ռաֆայել Գրիգորյան 
Վերապատվելի Ռուբիկ Փահլևանյան 

Մենք` Հայաստանի Ավետարանական Ընտանիքի Եկեղեցիների Համագործակցության ավագ հովիվներս, 

-առաջնորդվելով Աստվածաշունչ մատյանով, որի համաձայն` Աստված մարդուն ստեղծեց տարասեռ` այր և կին, օրհնեց նրանց ամուսնական միությունը և որդեծնությունը,  -կարևորելով ավանդական մոնոգամ ընտանիքի իրավական ամրագրման նշանակությունը, -հաշվի առնելով մեր հանրապետությունում ընթացող սահմանադրական բարեփոխման գործընթացը,

հարկ ենք համարում ներկայացնելու մեր նկատառումները Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի Հոդված 34.-ի 1-ին կետի վերաբերյալ:  

Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում միջազգային մասշտաբով ինտենսիվացել են քրիստոնեական արժեհամակարգի և մասնավորապես` ավանդական ընտանիքի ինստիտուտի աղճատման և խեղաթյուրման փորձերը: Նույնասեռականության և գենդերային ինքնության համաշխարհային արշավի այդ ալիքը ջանում է իր ազդեցությունից դուրս չթողնել և ոչ մի ազգ: Ուստիև, որպես Ավետարանական ընտանիքի եկեղեցիների առաջնորդներ` մենք պարտավոր ենք դրսևորել վճռականություն և ներկա ու ապագա սերունդներին զերծ պահել այս ազգակործան և աստվածաշնչյան ընտանիքի մոդելը խաթարող շարժումից:   

Մեր համոզմամբ` բացառապես տարասեռ անձանց միջև ամուսնական միության և ընտանիքի մոդելը պետք է իր արտահայտությունը գտնի նաև Մայր օրենքի` Սահմանադրության մեջ: Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի Հոդված 37.-ի 1-ին կետում արձանագրված է. «Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք ունեն»:Ողջունելի է, որ նախագծի հեղինակները գործող Սահմանադրության նույնաբովանդակ հոդվածի համեմատ` տեքստի մեջ ավելացրել են «միմյանց հետ» բառակապակցությունը, ինչն, անկասկած, ուժեղացնում է ամուսնության ընկալումը որպես մեկ կնոջ և մեկ տղամարդու միջև միություն: Այդուհանդերձ, պետք է նկատենք, որ սույն դրույթն առավել հստակեցման կարիք է զգում` բացառելու համար ամուսնության և ընտանիք կազմելու իրավունքի առաձգական մեկնաբանությունը:

Հատկանշական է, որ Հոդված 34.-ի 1-ին կետի բովանդակությունը չի գոհացրել Վենետիկի հանձնաժողովին, որի անդամներն իրենց եզրակացության մեջ այս ձևակերպումը դիտարկել են որպես միասեռական ամուսնությունների իրավական խոչընդոտ` կոչ անելով վերանայել այն: Հաշվի առնելով սույն հանգամանքը` մենք հորդորում ենք ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին` այս հույժ կարևոր հարցում տեղի չտալ միջազգային կառույցների կարծիքներին:

Ավելին` մենք կոչ ենք անում կատարել Հոդված 34.-ի 1-ին կետի առավել հստակ և որոշակի սահմանման վճռական քայլ, ինչի արդյունքում ամուսնությունը բացառապես կմեկնաբանվի որպես կնոջ և տղամարդու միջև դաշինք: Այս է պահանջում Սուրբ Գիրքը` Աստվածաշունչը, քրիստոնեական բարոյականությունը, ողջամտությունը, մեր ազգի դարավոր հոգևոր, մշակութային և մտավոր նկարագիրը: Մենք հայտնում ենք նաև մեր պատրաստակամությունը` մասնակցություն բերելու հիշյալ հարցի շուրջ անհրաժեշտ քննարկումներին:

Օրհնությամբ և աղոթքով` 

Համագործակցության ներկայիս համակարգող`Վերապատվելի, դոկտոր Լևոն Պարտագճյան 

Եպիսկոպոս, վերապատվելի, դոկտոր Ռուբիկ Թումանյան 

Վերապատվելի, դոկտոր Արթուր Սիմոնյան 

Վերապատվելի, դոկտոր Ռաֆայել Գրիգորյան 

Վերապատվելի Ռուբիկ Փահլևանյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more