«Երկրագնդի ամբողջ մասշտաբով երկու ուժ է գործում.մեկը տեսանելի է, մյուսը՝ անտեսանելի: Այն, ինչ տեսանելի է, անկարգությունն է: 2016 թվականին ամենուր անկարգություն, հեղափոխություն կլինի: Ամեն ինչ կարելի է սպասել.գործում է համարձակությունը՝ առանց մտածելու: Մարդկությունը գնում է անկայուն գիտակցությունների խանգարման: Խնդիրն այն է, որ կապիկը զվարճանում է»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աստղաբան Էլյա Հովհաննիսյանը:
Աստղաբանի խոսքով՝ կշահեն նրանք, ովքեր ճիշտ են և իրականի կողմնակից.
«Անկարգությունները հնարավորություն կստեղծեն, որ անտեսանելին իրականանա: Մարդը պետք է կարողանա հաղթահարել եսասիրությունն ու կիրքը»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Էլյա Հովհաննիսյանը նկատեց.
«Անտեսանելին պահանջում է, որ Հայաստանը դառնա հոգևորի ուսուցիչ՝ ողջ երկրագնդի համար: 15 տարի առաջ ասում էի՝ վտանգը շեմին է, իսկ այսօր ասում եմ՝ մենք վտանգի մեջ ենք: 2016 թվականի ավարտից հետո ՀՀ-ը աստիճանաբար անկում է ապրելու: Նրանք, ովքեր կարծում են, որ մինչ օրս Հայաստանը վատ վիճակում է եղել, վատը կտեսնեն ու կասեն՝ երանի այն ժամանակները: 2,1,6 ստացվում է 9-ը: Այս թվանշանն է ղեկավարում տարին, իսկ դա նշանակում է, որ ամեն ինչ հասնում է ավարտին: Ի տարբերություն մնացած երկրների՝ Հայաստանը նույնպես հասնում է վերջնագծին:
Անի Կարապետյան