a1plus.am-ը գրում է. «Մարտակերտը ցույց տվեց, որ դա նման չէր 25 տարի առաջվա պատերազմին,-ԱԺ հայտարարությունների ժամին նշեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը։ Ասում է՝ տեղյակ ենք Ադրբեջանի պաշարներից, որ կուտակել է սարսափելի զինատեսակներ։ «Բայց ես ուզում եմ ասել, որ Հայաստան, Ադրբեջան և Թուրքիա այս երեք երկրների շղթայում միայն Հայաստանն է, որ ունի մի բան, որ կարող է անպատասխան մնալ. Հայաստանը պետք է ստեղծի միջուկային զենք։ Մենք մեզ պետք է պաշտպանենք։ Դուք ուզում եք՝ մի հա՞տ էլ մեզ ջարդեն։ Մենք ո՞ւմ ենք նայում, երբ մեր ազգից ոչ ոք չի մնա՞։ Մենք այսօր մտածում ենք՝ ճանաչենք Ղարաբաղը, թե ո՞չ։ Հլը մերոնց պահվածքը տեսեք ու նրանց պահվածքը, 80 տարեկան մարդու ականջներ կտրելը…»։
Պարոն Բագրատյանը շեշտեց նաև, որ մեր ԱԳՆ-ն պետք է ավելի վճռական գործի։