▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը պետք է անհապաղ պահանջի միջնորդների կողմից իրականացվող մոնիտորինգ

Հայաստանը պետք է անհապաղ պահանջի միջնորդների կողմից իրականացվող մոնիտորինգ, որը պարզ կդարձնի, թե այդ ինչ խաղաղ բնակավայրերում տեղակայված ռազմական հենակետերի մասին է հայտարարում Ադրբեջանի ԱԳՆ-ն, իբր ինչի հետեւանքով էլ գնդակոծվել են Հայաստանի տարածքները: Ու տրամադրի ձեռքի տակ եղած ողջ ապացուցային հիմքը:

Հայաստանը պետք է հանդես գա միջնորդներին ուղղված կոչով, պաշտոնական կոչով, չհավասարեցնելու հակամարտության կողմերի գործողությունները եւ տարբերակելու նախահարձակումը պատասխան քայլից: Ընդ որումˋ ամեն անգամ: Միայն այսպես կարելի է ցույց տալ հայկական կողմին տարբեր սադրանքներով ուժասպառ անելու Ադրբեջանի մարտավարությունը, եւ ներքին լսարաններին այլեւս չկերակրել  «Ադրբեջանն ուզում է շեղել սեփական հասարակության ուշադրությունը ներքին անմխիթար մթնոլորտից ու սաստկացող տնտեսական ճգնաժամից» մակարոնեղենով:

Ադրբեջանի իշխանությունները նման խնդիր առհասարակ չունեն, նրանք վաղուց արդեն իրենց տանն անում են այն, ինչ ուզում են, իսկ դրա հետ անհամաձայնողներին ցույց են տալիս այն վայրերը, որտեղ տեղավորել են արդեն անհամաձայնների նախորդ խմբին:

Եթե ճիշտ է, որ «ոչ պատեևազմի, ոչ խաղաղության» այս խմորը դեռ շատ ջուր է առնելու, ուրեմն Շավարշ Քոչարյանի խոսքով ասածˋ «վաղուց ժամանակն» է, որ լինի գործուն ու լայն մանդատով միջազգային մոնիտորինգային առաքելություն: Ադրբեջանը չի՞ ուզում: Ուրեմն պետք է այնպես անել, որ ուզենա: Տարբերակներ նույնիսկ ես գիտեմ, որ կան:

Լաուրա Բաղդասարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more