▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը նման սցենարի պարագայում սեփական անվտանգությունն ապահովող ոչ մի ծրագիր չունի. Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քասեմ Սոլեյմանին Իրանի պատմության մեջ եզակի ազդեցիկություն և կարգավիճակ վայելած զորավարներից էր: Նման մասշտաբի ռազմական գործիչներ այսօր տարածաշրջանում պարզապես չկան:

Սոլեյմանին էր պատասխանատուն Իսլամական Պետություն կազմակերպության դեմ դաշտային մարտերի և խոշոր օպերացիաների համար և իրաքյան զորքերի հաղթանակների հետևում հիմնականում հենց նա էր կանգնած:

Նախագահ Թրամփի հատուկ հրամանով կատարված իրանյան գեներալի անօդաչույով սպանությունը անչափ անկանխատեսելի իրավիճակ է ստեղծում Մերձավոր Արևելքում, իրանյան հակագործողությունների վտանգավոր հեռանկար բացում, որն իր հերթին աննախադեպ էսկալացիայի կարող է հանգեցնել:

Հայաստանը նման սցենարի պարագայում` երբ տարածաշրջանը կարող է հրդեհով պատվել, սեփական անվտանգությունն ապահովող գործողությունների ոչ մի ծրագիր չունի: Փոխարենը ժողովրդին շարունակվում են հերոսական, բայց անբովանդակ ճառեր մատուցվել:

Թե ինչ կլինի` ժամանակը ցույց կտա: Բայց մի բան պարզ է. ամերիկա-իրանյան հարաբերություններն այսօր ռուբիկոն անցան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more