▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը, եթե Ռուսաստանի նման դաշնակից ունի, թշնամի այլևս պետք չէ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ պաշտպանական ոլորտում 2 երկրների միջև կնքված S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի (ՀՕՊ) պայմանագրից բացի այլ պայմանագրեր ևս կարող են կնքվել:

«Հայաստանը, եթե Ռուսաստանի նման դաշնակից ունի, թշնամի այլևս պետք չէ: Հետևաբար, ինչ ասես կարելի է սպասել:  Ինչ վերաբերում է S-400-ին՝ բլեֆը վերածվեց իրականության։  Ինձ համար շատ բարդ էր հասկանալ, թե Թուրքիայի ինչի՞ն է պետք սա:  Այնքանով, որքանով կարող էր ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին շանտաժի ենթարկել, ենթարկեց վերջացրեց։ Հիմա այս համակարգը չի ինտեգրվելու ՆԱՏՕ-ի ՀՕՊ ընդհանուր համակարգին, երկրորդ՝ 2.5 մլրդ դոլար փող պետք է ծախսի Թուրքիան սրա համար։ Երրորդ՝ սա լուրջ գործոն է՝ էապես վատթարացնելու հարաբերությունները Թուրքիայի և ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների միջև»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more