Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ապրիլից սկսած՝ շատ տարբեր մարդկանց, խմբերի հետ եմ խոսել ու շփվել, հնարավորինս լայն շրջանակի հետ՝ հասկանալու համար բոլորի պատկերացումները պատերազմի եւ դրան հետեւած ամիսների իրավիճակի մասին: Ու վերջում մի բան եմ հասկացել:
Գրեթե բոլորը վերլուծում են եւ կանխատեսում են այնպե՛ս, ինչպես՛ թելադրում են իրենց անձնական կամ խմբային համակրանքները, տրամադրությունը, կապերը, նույնիսկ պարզապես՝ պահի անձնական-հոգեբանական վիճակը: Ով հաշտ չի իրականության կամ էլ նույնիսկ՝ ինքն իր հետ՝ վատատեսական է տրամադարված եւ հակառակը: Խոսքը գիտակցված կեղծման մասին չէ՝ այդպիսի դեպքեր էլ եմ արձանագրել, բայց դրանք չնչին փոքրամասնություն են, ու նկատվում են միայն բարձր կարգի քաղաքական խաղացողների մեջ: Խոսքը հիմնականում չգիտակցվածի մասին է.....:
Վերջը, ոորշեցի ես էլ ընդունել այդ խաղի կանոնները: Ու քանի որ ես միշտ հակված եմ լավին, ինչ-որ տեղ նաեւ ինքնավստահ եմ, միշտ հավատացել եմ երկրիս ապագային ու անձնականով էլ՝ լավ, ուրախ ու վստահ եմ, ապա, ասում եմ՝ Հայաստանը դուրս է գալու այս բարդ շրջանից, այս ուժեղ ճնշումներից պատվով ու հաղթանակած:
Հ.Գ. Սա, իհարկե, վերլուծություն չհամարեք: Վերուծությունն իր հերթին, բայց հոգեբանությունը պակաս կարեւոր չէ: Թուրք-ռուսական այս արեւելախառը բլեֆի ու շատնաժի ֆոնին, վստահ եղեք, որ Հայաստանը դիմանալու է, ու վստահ եղեք նախ ինքներդ ձեզ վրա, մի արթացրեք պատմական ուրվականներին՝ դրանք մեռած են: Կան պահեր, երբ ամեն մարդ ինքն է պետությունը, երկիրը, ուժը, իշխանությունը եւ տերը: