▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը ցնցումներից դուրս եկավ նոր հույսերով. Ադամ Շիֆ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի առավել ազդեցիկ անդամներից մեկը, կոնգրեսական Ադամ Շիֆը, շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին:

Ուղերձում մասնավորապես նշված է.

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության նոր վարչապետին: Զանգվածային բողոքների եւ քաղաքական ցնցումների շրջանից Հայաստանը դուրս եկավ ձեռքբերելով նոր կառավարություն, ապագայի նկատմամբ նոր հույսերով:

Ու թեեւ Հայաստանի առջեւ դեռ բազմաթիվ վտանգներ ու մարտահրավերներ կան, այս խաղաղ հանգուցալուծումը Հայաստանի ժողովրդին հնարավորություն է տալիս լիարժեք գործի դնել իր տաղանդն ու հույսի նոր ճանապարհ բռնել: Ես իմ կողմից շարունակելու եմ անել հնարավոր ամեն ինչ Կոնգրեսում, որպեսզի օգնեմ Հայաստանին հաջողության հասնել այս կարեւոր բարեփոխումների ճանապարհին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more