▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը ծերանում է

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան  1990 թվականին հոկտեմբերի 1-ը  հռչակել է որպես Տարեցների միջազգային օր: Սկզբում այն նշվել է միայն Եվրոպայում, ապա՝ ողջ աշխարհում:

«2015 թվականի հունվարի 1-ի տվյալներով ՀՀ բնակչության թիվն այսօր  3 միլիոն 10 հազար 598 է, 65 տարին լրացած անձանց թիվը 323.134 է, որը կազմում է  բնակչության 11.5 տոկոսը, ինչը խոսում է այն մասին, որ ծերացող երկիր ենք, քանի որ միջազգային դասակարգումով տարեց է համարվում 65 տարին լրացած մարդը, ծեր՝ 75 տարին լրացածը և երկարակյաց՝ 90 տարին լրացածը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը:

Նրա խոսքով՝ 85 տարին լրացած անձանց թիվը 24.771 է, 100 տարին լրացածներինը 127 է, 114 տարեկան են 2-ը:

«Կյանքի միջին տևողությունը կազմում է 74.8 տարի.կանանց համար 77.9, տղամարդկանց համար՝ 71.5»

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more