▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը «Բանակ 2016»-ին պաշտպանական արդյունաբերական արտադրանք կներկայացնի

Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Պակիստանը «Բանակ-2016» («Армия-2016») ռազմատեխնիկական համաժողովի ժամանակ կներկայացնեն 29 ազգային ձեռնարկություն: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության գիտահետազոտական գործունեության գլխավոր վարչության ղեկավար Ալեքսանդր Միրոնովը, գրում է Интерфаксգործակալությունը:

«Նախատեսված է չորս ազգային ցուցահանդեսի բացում՝ Հայաստանը՝ 5 ձեռնարկություն, Բելառուսը՝ 9 ձեռնարկություն, Ղազախստանը՝ 6 ձեռնարկություն, Պակիստանը՝ 9 ձեռնարկություն»,- ասել է Միրոնովը հինգշաբթի օրը Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ավելի քան 50 երկրների օտարերկրյա ռազմական կցորդների հետ հանդիպմանը:

Ըստ Ինտերֆաքսի՝ համաժողովի աշխատանքներին կմասնակցեն նաեւ ձեռնարկություններ Գերմանիայից, Հնդկաստանից, Իսրայելից, Իռլանդիայից, Չինաստանից, Մալազիայից, Թայլանդից, Ֆրանսիայից եւ Շվեյցարիայից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more