▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 5-ին Կիգալի կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց Ռուանդայի ցեղասպանության թանգարան և հարգանքի տուրք մատուցեց զոհերի հիշատակին:

Թանգարանում կատարած շրջայցից հետո Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում՝ մասնավորապես նշելով. «Սա եվս մեկ միասնական պատասխանատվության հիշեցում է՝ դիմակայելու ցեղասպանության հիմքային պատճառներին՝ անարդարությանը, անհանդուրժողականությանը, խտրականությանը և ատելությանը:

 


 

Ցեղասպանության ժխտումը ցեղասպանության շարունակում է: 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված Հայոց ցեղասպանությունը և դրա շարունակական ժխտումը հիշեցում է, որ ոչ մի քաղաքական նկատառում, բարոյական պատասխանատվության առումով ոչ մի փոխզիջում չի վերացնի այդ պատասխանատվությունը: Հուսով եմ, որ այս թանգարանը՝ որպես ցեղասպանության և դրա ժխտման դեմ պայքարի ամուր դրսևորում, բարոյապես ուժեղ կլինի դիմակայելու այդ հանցագործության ժխտմանը»:

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more