▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը 1.5 միլիոն դոլարի զենք է վաճառել Կոնգոյին. Արծրուն Հովհաննիսյան

Facebook-ի իր էջում  ՊՆ մամլո խոսնակ  Արծրուն  Հովհաննիսյանը գրել է.

Զենքի արտահանման մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: ՀՀ-ը օրինական կարգով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն է արտահանել ՀՀ ԶՈւ-երում կիրառությունից դուրս եկած զենք և զինամթերք:

SPUTNIK-ը հիշեցնում է ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, որ 2014 թվականին Հայաստանից արտահանվել է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանակարգի 9301 ապրանքախմբի՝ մոտ 1.5 մլն դոլարի ապրանք:

Միակ երկիրը, որտեղ ՀՀ-ից զենք է արտահանվել, Կոնգոն է: Ընդամենը արտահանվել է 1500 միավոր զինատեսակ՝ $1 մլն 468 հազար մաքսային արժեքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more