▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայագիտության չլուծված հարցերից մեկը

Հայագիտության չլուծված հարցերից մեկը Գլաձորի համալսարանի տեղի անորոշությունն է։ Այն Վայոց ձոր գավառում էր, Աղբերց վանքում (աղբյուրների վանք), որը միայն տեղի ձեռագրերում է հիշատակվում։ Ցայժմ տեղորոշման մասին եղած բոլոր ենթադրությունները մերժվել են, քանի որ փաստական հիմքեր չեն գտնվել (Աղբերց վանք կամ Գլաձոր անուններով վիմագրեր կամ տեղի հայտնի րաբունապետների տապանաքարերը)։
1335 թ. մի հիշատակարանում ասվում է՝ «բարձրադիտակ մենաստանս Գլաձոր»։ Վանքը եղել է բարձրադիր և աղբյուրներով առատ տեղում։ Վերջերս հայտնբերվել է այդպիսի մի հնավայր (լուսանկարում այդտեղից բացվող տեսարանն է)։ Ուսումնասիրությունները շարունակվում են...

Կարեն Մաթևոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more