ermenihaber-ը գրում է. Թուրքիայում հեռարձակվող «Սա իմ ոճն է (Bu Tarz Benim) հեռուստաշոուի մասնակիցներից մեկը թուրքաբնակ հայուհի մոդել Ռոզա Շաքե Հովհաննիսյանն է:
«Հաղորդման նոր մասնակիցներից Ռոզա Շաքե Հովհաննիսյանի մուտքը տպավորիչ էր և հաղորդմանը լարվածություն հաղորդեց: Ռոզան աչքի է ընկնում գեղեցիկ կազմվածքով: Մրցույթի առաջին օրը Ռոզան, բանավիճելով մրցույթի մյուս 11 մասնակիցների հետ, ասել է, որ նրանցից ոչ ոք այնքան ուժեղ չէ, որ իր հետ մրցի»,- գրում է թուրքական «Աթաքումհաբեր » լրատվական կայքը:
Նշենք, որ Թուրքիայում արդեն ավելի քան 1 տարի որպես թոփ -մոդել մի շարք մոդելային գործակալությունների հետ աշխատող ազգությամբ հայ Ռոզա Շաքե Հովհաննիսյանը նորաձևության ասպարեզում մեծ պահանջարկ ունի: