▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ կանայք Թուրքիայից որպես գործակալ են վերադառնում

Հասարակական-քաղաքական գործիչ անվտանգության պահեստազորի գնդապետ, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը «Գայլի հանգույց»-ը վերնագրով գիրք է գրել, որտեղ ներկայացնում է Եվոպայի լավագույն հատուկ ծառայություններից մեկը համարվող Թուրքիայի  արտաքին հետախուզության գործունեությունը նորանկախ ՀՀ-ում՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելուց(օրինակ՝ ինչպես կարծում է հեղինակը, հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը) մինչև հայ զբոսաշրջիկ-առևտրականների հավաքագրումը:

«Վերնագրել եմ «Գայլի հանգույց», որովհետև հատուկ ծառայություններում մոտեցում կա, երբ որ ավարտում են դիվերսիոն գործողությունը, շարժվում են հանգույցով, այսինքն՝ ուղիղ գնալուց հետո թեքվում են և դիրքավորվում են ճանապարհի վրա, որպեսզի կարողանան իրենց հետապնդողներին հարվածել կողքից»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը՝ շարունակելով.

«Առանցքում Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն է: Իմ կարծիքով՝ այն ծրագրավորված էր թուրքական արտաքին հետախուզության կողմից, որովհետև այն, ինչ կատարվեց այդ օրը, հատուկ ծառայությունների ձեռքի գործն էր: Հայաստանը պետք է չունենար սիրված, հարգված ու պաշտելի անձնավորություն, ինչպիսին Կարեն Դեմիրճյանն էր: Ներկայացրել եմ նաև մեր անվտանգության դերը, այն, թե ինչպես են աշխատել ու փորձել կանխել այս ամենը: Ինչն է հաջողվել, ինչը՝ ոչ»:

Գրքում հեղինակն անդրադարձել է նաև Հայաստանից առևտրի համար Թուրքիա մեկնող կանանց խնդրին.

«Ինձ անհանգստացնում է իմ հայրենիքը, որը թշնամու առջև մերկ է: Գիտեք, որ ամեն օր 100-ավոր հայ կանայք են գնում Թուրքիա՝ առևտուր կատարելու, հավատացնում եմ ձեզ՝ որոշ մասը որպես գործակալ է վերադառնում: Իսկ, թե ինչպես է հայուհին Թուրքիայից որպես գործակալ վերադառնում՝ գրքում բացատրված է: Ես տվել եմ հավաքագրման տեխնոլոգիան՝ այն, թե ինչպես է դա լինում: Իմ ազգակիցները պետք է ծանոթանան, թե ինչ որոգայթներ կան լարված, ու  թե ինչպես է հայրենասեր մարդը գործակալի վերածվում»,-մանրամասնեց հեղինակը:

 Վեպում առանձնահատուկ տեղ է հատկացվում նաև Թուրքիայում բնակվող  քրդերի ու  եզդիների խնդիրներին:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more