Դիտեք նաև՝
BlognNews.am-ը գրում է.
Մի շարք հայտնիներ երեկ հավաքվել էին «Արամե» կարաոկե-ակումբում, քանի որ երգչին շնորհավորելու երկու առիթ կար՝ ակումբի 3-ամյակը, ինչի կապակությամբ այն վերաբացվեց նոր դիզայնով և Արամեի նոր տեսահոլովակի շնորհանդեսը։
Երգիչը ոգևորությամբ նշեց, որ կարաոկեի ինտերիերով զբաղվել է մայրը. «Այն ամենը, ինչ հիմա տեսնում եք, մայրիկիս ձեռքի շնորհքն է, ինչի համար շատ շնորահակալ եմ նրան»։ Երգիչը շնորհակալություն հայտնեց նաև սիրելի կնոջը՝ Աննային, քանի որ նա միշտ լավ լուծումներ է գտնում ամեն ինչի համար։
Արամեի նոր՝ «Սրտի երգը» ստեղծագործության հասցեատերը փոքրիկ Վարդանն է՝ իր սանիկը։ «Շատ եմ սիրում իրեն։ Երգս կոչվում է«Սրտի երգը, որովհետև սա իսկապես իմ սրտի խոսքն է։ Մարդիկ կարող են այս երգը վերագրել իրենց սիրելի մարդուն»,- BlogNews.am-ի հետ զրույցում ասաց նա։
«Սրտի երգի» երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերը գրել է Սյոմա Կոդաբաշյանը, գործիքավորումն արել է Կարեն Սևակը, միքսը՝ Մարտին Միրզոյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը ևս Սյոմա Կոդաբաշյանն է։ Տեսահոլովակի հեռուստատեսային պրեմիերան կկայանա մի քանի օրից։
Ի դեպ, սա երգ գրելու Սյոմայի առաջին փորձն է, Արամեն գործընկերներին խորհուրդ տվեց հարկ եղած դեպքում դիմել նրան, ինչին հետևեց երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանի հումորային արձագանքը. «Դե, բարև ձեզ: Ես դեռ չեմ մեռել, որ Սյոման սկսի երգեր գրել:)»։