▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ գյուտարարի գյուտը կարող է Հայաստանին միլիոնավոր շահույթներ բերել

Նորարար խաչուկներ, որոնք մեկտեղում են մինչ օրս  գոյություն ունեցողների բոլոր ֆունկցիաները

Հայաստանում ստեղծվել է սալիկների (tile, кафельная плитка) բազմա-ֆունկցիոնալ նոր բաժանարար (խաչուկ, tile spacer, крестики), որը կատարում  է սալիկների ճիշտ տեղադրման համար անհրաժեշտ բոլոր ֆունկցիաները, այդ թվում՝ սալիկների ցանցաձև  և պատշար ոճի շարվածքներ: Այս խաչուկների միջոցով առանց հարթաչափի ստուգվում է դրա  շուրջը շարված սալիկների մակարդակի ճշտությունը (Level Ctrl):  Օգտագործված խաչուկները հաջորդ օրը հեշտությամբ հանվում են և պիտանի են  բազմակի օգտագորման համար, ավելին՝  դրանք հնարավորություն են տալիս  անգամ ոչ մասնագետին արագ և որակով տեղադրել սալիկներ:

Արտասահմանյան շատ ընկերություններ արտադրում են տարբեր տեսակի խաչուկներ՝ T-աձև, խաչաձև և սեպաձև, որոնց  պահանջարկն ամբողջ աշխարհում շատ  մեծ է:

Առաջարկվող  խաչուկը միատեղում է գոյություն ունեցող T-աձև, խաչաձև, սեպաձև  խաչուկների բոլոր ֆունկցիաները ուստի  շատ ավելի շահավետ ու հարմար է օգտագործման համար:

Նորարարության  հեղինակ Վոլոդյա Ոսկանյանն ունի 30-ից ավել արտոնագրված գյուտեր և  նա մեծ ցանկություն ունի գյուտերի արտադրությունը կազմակերպել հենց Հայաստանում:

Հայ գյուտարարն իր  խաչուկների մասին տեղեկատվությունը տեղադրել է նաև հետևյալ կայքում, որի միջոցով ցանկացողները կարող են կատարել նվիրատվություններ` ներկայացված գաղափարներին ֆինանսական աջակցություն ցույց տալու և իրականություն դարձնելու համար:

Հեղինակի  ստեղծած մեկ այլ  կոմպակտ, հարմար և շատ օգտագործվող  12(6+6) չափանի բազմա-ֆունկցիոնալ մանեկադարձակի (wrench, торцевой ключ) հետ, կարող եք ծանոթանալ` այստեղ

Համեմատաբար քիչ ծախսեր պահանջող և հեշտ իրագործվող, սակայն մեծ շահույթներ բերող այս երկու  պրոեկտների  իրականացման հաջողությունից է կախված մյուս գյուտերի կյանքի կոչելու հարցը, որոնք իրենց հերթին երկրին կբերեն միլիոնավոր շահույթներ և  բարձր  վարձատրվող  հարյուրավոր աշխատատեղեր:

Սա իրոք ռեալ իրագործվող ծրագիր է և փորձենք ինքներս մեր մասնակցությամբ կերտել մեր հայրենիքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more