Հայ-գերմանական հեքիաթի հերոսները Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում: Ներկայացումը նպատակ ունի մարդկանց մեջ արթնացնել սերն ու հետաքրքրությունը գերմաներենի նկատմամբ: Հեքիաթի հերոսները ներկայացման մեջ հավասարաչափ կիրառել են գերմաներենն ու հայերենը, ընթացքում նաև աշխատել են փոքրիկների հետ ու փորձել գերմաներեն որոշ բառեր ու արտահայտություններ սովորեցնել նրանց: Երկլեզու պիեսը գրվել է Գրիմ Եղբայրների հայտնի հեքիաթի՝ Կարմիր գլխարկի մոտիվներով: Դերասանական կազմը հանդես կգա նաև Արթիկում, Սեպասարում, Երևանում և ճամբարակում:
ՑԱՅԳ ՀԸ տեսանյութը