▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ արշավանքը մնացել է կոկորդներին»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թեև Մայր Աթոռի դեմ գործողություններում իշխանությունը վաղուց է հատել անբարոյականության գծերը, սակայն սա այն ուղղությունն է, որտեղ իշխանության բլիցկրիգը ձախողվել է ու իշխանության նոր պլանավորումները մեկը մյուսի հետևից տապալվում են:
Իշխանությունն իր պարտությունը ոչ մի կերպ չի ուզում ընդունի, հետ քաշվի ու սեփական քաղաքական կապիտալը մաշեցնելով շարժվում է իր համար դեպի անորոշություն:
Ռեժիմի արշավանքը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ մնացել է կոկորդներին, որովհետև հասարակության ճնշող մեծամասնությունը ոչ միայն գիտակցում է տեղի ունեցողի ծանր հետևանքները, այլ իր կեցվածքով սատարում է Մայր Աթոռին:
Դեռ չեմ խոսում Եկեղեցու` որպես հազարամյակների պատմություն և կենսունակություն ունեցող ինստիտուտի մասին, ով ծանր հարվածներ հաճախ է ընդունել, սակայն կանգուն է մնացել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more