▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ առաքելական եկեղեցին չի կարողանում իրեն որպես կրոնական կառույց ամբողջովին դրսևորել

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Քանի, որ  «ծպտյալ» հայերի և դրա շուրջ ՀԱԵ-ի դիրքորոշումների շուրջ այս վերջին օրերին շատ խոսվեց այդ թվում և իմ կողմից և քանի որ որոշ դեպքերում մնացի ճիշտ չհասկացված ապա որոշեցի այդ հարցերի շուրջ իմ տեսակետները և դիտարկումները մի քիչ բացել:

Գաղտնիք չէ, որ թուրքերը հայերին չեն կոտորել նույն ճշգրտությամբ և հետևողականությամբ ինչ-որ ասենք Հիտլերը հրեաներին: Դե գիտեք եթե գերմանացիք մի գործ անում են ապա «որակով և բարեխղճորեն»:Թուրքերի բացի նրանից, որ «որակով» չեն աշխատել իրենց համար նաև էական չի եղել «հայ գենի» ոչնչացումը ինչպես Հիտլերի համար «հրեական գենի» հակառակը նրանք ինչ-որ իմաստով շահագրգռված են եղել դրա յուրացմամբ :Նրանց հիմնական խնդիրը եղել է հայի ինքնությունը և ինքնագիտակցումը:Այդ պատճառով որոշ դեպքերում իթթիհատական կառավարության հրահանգների մեջ եղել է խնայել մինչև հինգ տարեկան երեխաներին, քանի որ նրանց հիշողությունը ավելի հեշտ է «ջնջել»:

Որոշ տոկոսին էլ, որպես արժեքավոր արհեստավորներ չեն սպանել հանուն իրենց պետական կարիքների և շահերի, պայմանով որ իսլամ ընդունեն որոշներն էլ փրկվել են կաշառքի միջոցով, որոշներն էլ պաշտոնյաների գիտակից կամ անգիտակից «անփութության» պատճառով:

Այսքանով հանդերձ Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ տեղի ունեցածը միանշանակ կարելի է համարել Ցեղասպանություն նույնիսկ այն դեպքում, որ ոչ բոլորին են սպանել կամ արտագաղթեցրել: Մի խոսքով այս խայտաբղետ պատկերի արդյունքում Թուրքական հանրության մեջ իր չերևացող դիրքն ու տեղն են զբաղեցրել ծպտյալ հայերը:Կուզեք հիմա իրենց թուլամորթ կամ այլ բան համարեք, բայց մենք հիմա գործ ունենք մի իրողության հետ, որից չես կարող երես թեքել:Ընդունել ցանկացողների քրիստոնեության  «շարքերը» կամ ոչ, որը իրենց դեպքում նշանակում է նաև հայության  «շարքերը»:Սրանք հարցեր են որոնց պատասխանները մենք գոնե մասամբ արդեն պետք է ունենանք:

Օսմանյան կայսրության փլուզումից հետո ձևավորված Թուրքիան իր պետականության հիմքերը դրեց ազգայնականության վրա հայտարարելով, որ Թուրքիայի բոլոր քաղաքացիները թուրք են, բայց վերջին հաշվով սա էլ խախուտ դուրս եկավ :Այսօր Թուրքիայի բնակչության մոտ հիսուն տոկոսը իրեն թուրք չի համարում;Ու սա ազգային միատարության ձգտող Թուրքիայի հիմնական խնդիրն է և մենք պետք է պատրաստ լինենք այդ հիմքի վրա թուրքական ճգնաժամի խորացման արդյունքում հետագա զարգացումների: Սա հարցի աշխարհաքաղաքական և քաղաքական կողմը:

Կա նաև հարցի կրոնական կողմը: Իմ կարծիքով ՀԱԵ որոշակի առումով ամփոփվելով «ազգայնական պարկուճի» մեջ չի կարողանում իրեն որպես կրոնական կառույց ամբողջովին դրսևորել: Այդ  «ազգայնական պարկուճի»  մեջ մտնելը որոշակի օբյեկտիվ պատճառներ ունի անշուշտ, բայց և կան սուբյեկտիվ պատճառներ, որ պետք է հաղթահարել:Բացվել և բացել աշխարհի առջև առանց ազգային խտրության այն արժեքավորը, որը դարեր շարունակ իր մեջ պահել և պահպանել է: Սա պետք է լինի ՀԱԵ-ի ռազմավարական ուղղություններից մեկը:

Ապրես Զոհրաբյան

Կարդացեք նաև` Եկեղեցին իրավունք ունի զգույշ լինել.Մայր Աթոռի ներկայացուցիչը՝ արևմտահայերին չկնքելու, գումար պահանջելու մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more