▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը զգայուն հարց է Ռուսաստանի համար. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակը զգայուն հարց է ՌԴ համար: 

«Մեզ համար հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը շատ զգայուն թեմա է»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ խորհրդակցության ժամանակ քննարկվել են «ՌԴ հարաբերություններն ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, հատկապես՝ այդ երկրների սահմանին շարունակվող լարվածության համատեքստում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more