▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղորդավարուհի Էմմա Գևորգյանը նշել է ամուսնության չորրորդ տարեդարձը

BlogNews.am-ը գրում է.

Երեկ՝ օգոստոսի 11-ին, 21TV-ի հաղորդավարուհի Էմմա Գևորգյանը և Վահագն Զեյնալյանը նշել են իրենց ամուսնության չորրորդ տարին և փոխանակվել նվերներով: 

Եթե շատ հարսնացուներ այդ օրը չափազանց հուզված են լինում, ապա Էմման բավականին հանգիստ էր, այնուամենայնիվ, խոստավանեց, որ գեղեցկության սրահում այլ հաճախորդի ուշացման պատճառով բավականին ուշացավ սեփական հարսանիքից:

Էմման նաև հիշեց, թե ինչպես է ամուսնության առաջարկություն ստացել. «Գնացել էինք Ամբերդ, բարձրացել բերդի ամենաբարձր մասը և նայում էինք մեր շուրջը. լռություն էր, և հանկարծ՝ «կամուսնանա՞ս ինձ հետ»: Այդ պահին մեր ընկերները կանչում են և ինչ-որ բան ասում, ես շրջվում եմ նրանց կողմն ու ասում. «Մի րոպե սպասեք, ինձ ամուսնության առաջարկություն են անում»: Բոլորը ծիծաղեցին՝ մտածելով, թե կատակ եմ անում, իսկ ես բնականաբար պատասխանեցի՝ այո, չնայած որ միշտ շատ բարդ եմ պատկերացրել իմ՝ ամուսնացած լինելու փաստը»:

Այն հարցին, թե ինչպես ստանձնեց «տան կնոջ» կարգավիճակը, հաղորդավարուհին այսպես պատասխանեց. «Չեմ համակերպվել և կարծում եմ՝ ընկերներս կփաստեն, որ այդ պաշտոնն առանձնապես չեմ էլ ստանձնել: Ապրում ենք երկուսով, չհաշված փոքրիկը, ես գրեթե ոչինչ չեմ պատրաստում: Այլ կերպ ասած՝ անում եմ տանն այն ամենը, ինչ կանեի ամուսնացած չլինելու դեպքում ևս»:

Ամուսնական չորս տարիները վերհիշելով՝ Էմման նշեց. «Ամենակարևորն ամեն ինչին թեթև նայելն է, քանի որ կարևորը սերն է, իսկ գործերը կարելի է հետաձգել, պլանները կարելի է փոխել, նույնիսկ նվերները կարելի է ուշացնել: Երջանիկ լինելու համար միշտ պետք է սիրել, հասկանալ և խնայել միմյանց»:

Առավել մանրամասն`  սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more