1in.am-ը գրում է. «Ոլորտը չի տուժի, որովհետև մյուս փոխնախարարներն էլ են մասնագետ, պետք է սերնդափոխություն լինի: Երբ որ պետական պաշտոնյա են նշանակում, որոշ ժամանակ հետո հնարավոր է, որ ազատեն աշխատանքից, հավիտենական ոչինչ չկա, կյանքը շարունակվում է, երիտասարդ կադրերին պետք է նախապատվություն տանք:
Պետք է վստահենք, ընդհանրապես բոլոր ոլորտներում էլ սերնդափոխություն պետք է լինի»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով փոխնախարարների կրճատմանն ասաց ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: