▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հավելյալ վճարումներ չեն պահանջվում. ԱՆ-ը պարզաբանում է

Asekose.am էլեկտրոնային լրատվամիջոցում հրապարակված «Հիվանդանոցները հղիների հաշվին փողի նոր ալիք են գտել» նյութի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ հղիության ամբողջ ընթացքի վարումը կանոնակարգված է ՀՀ առողջապահության նախարարի 2013թ.«Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» N 77 - Ն  հրամանով:

Համաձայն այդ հրամանի` այն դեպքերում, երբհղիության վարումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում, այն բուժհաստատության կողմից, որտեղ հաշվառված է հղին, անվճար են իրականացվում բոլոր հետազոտությունները, անկախ դրանց ծավալից և քանակից`  ըստհղիությունը վարող բժշկի կողմիցսահմանված ցուցումների և նշանակումների:

Բոլոր այն դեպքերում, երբ  հղին հրաժարվում է սահմանված ընթացակարգով անվճար բուժօգնության իր իրավունքից, հղիության հսկողությունը կարող է իրականացվել վճարովի հիմունքներով, իր կողմից ընտրված այլ առողջապահական հաստատությունում:

Ինչպես պետական պատվերի, այնպես էլ վճարովի ծառայությունների դեպքում, հղիի հետազոտություններն իրականացվում են` ըստ չափորոշչով սահմանվածծավալների և բժշկական ցուցումների, հղիի հսկողության հետ կապված ծառայությունների առավելագույն արժեքի սահմաններում, հետևաբար հավելյալ վճարումներ չեն պահանջվում։

 

ՀՀ Առողջապահության նախարարություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more