Life.panorama.am-ը գրում է, որ Ջորջ Բուշ ավագի նախագահության տարիներին ազգային անվտանգության հարցերով ավագ խորհրդատուն էր գեներալ-լեյտենանտ Բրենտ Սքոուքրոֆթն, ով հայտնի է եղել նախագահի հետ հանդիպումներին քնելու իր սովորությունով:
Սա տեսնելով՝ Բուշը սահմանել է Սքոուքրոֆթի անվան մրցանակ, որը տրվում էր բոլոր նրանց, ովքեր քնում էին նախագահի հետ հանդիպումների ժամանակ: Ընդ որում, մրցանակի թեկնածուները գնահատվում էին երեք կատեգորիաներով. քնի տևողությունն ու խորությունը, ինչպես նաև՝ խռմփոցի առկայությունը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում