Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Միայն վերջին 5 տարիների ընթացքում, հիմնվելով Տիգրան Ավինյանի և նրա ընտանիքի հրապարակային հայտարարությունների և շուկայական գների վրա՝ ես հաշվել եմ Ավինյանների ընտանիքի կողմից գնված (կամ, ըստ իրենց, «մայնինգի» միջոցով ձեռք բերված) մոտ 3,2 միլիոն դոլար արժողությամբ ակտիվներ։ Նրանց խոսքով՝ ակտիվների մի մասը գնելու համար վարկեր են օգտագործվել։ Պարոն Ավինյանի հոր բիզնեսը «Irrigate LLC» ոռոգման համակարգերի տեղադրումն է, ես շատ ոռոգման տեղադրողների եմ ճանաչում, բայց երբեք չեմ հանդիպել մեկին, որը միլիոնատեր է դարձել շլանգ ու խողովակներ տեղադրելով։ Եկեք ծափահարենք թավշյա հեղափոխության համար.
1. 4.57 բիթքոյն (մոտավորապես $500,000 ներկայիս արժեքով),
2. 41,012,000 դրամ ($107,000 ԱՄՆ դոլար) վաստակված ըստ պարոն Ավինյանի «poolin մայնինգից»,
3. Սևանա լճում կառուցվում է առնվազն 1 միլիոն դոլարի անշարժ գույք,
4. Էջմիածնում տեղադրվել է $800,000-ից մինչև 1 միլիոն դոլար, 1,5 մեգավատտ հզորությամբ արևային վահանակներ,
5. 2020 թվականին Էջմիածնում գնվել է 9 հեկտար հողատարածք Տիգրան Ավինյանի մոր կողմից, որի շուկայական գինը գնահատվել է մոտ 2020 թվականին՝ $180,000 ԱՄՆ դոլար,
6. Նորք Մարաշում գնվել է մոտ $500,000 դոլար արժողությամբ տուն,
7. Երկու մեքենա գնվել է մոտ $80,000 դոլարով»:
Ավելի վաղ «Հետք»-ը գրել էր, որ Տիգրան Ավինյանի հայրը Սևանում առանձնատուն է կառուցում:
Առանձնատունը կառուցվում է 2000 քմ հողամասի վրա, որի հարևանությամբ գտնվող 660 քմ հողամասը ևս պատկանում է նրան։ Թե ինչ միջոցներով և որքան գումարով է առանձնատունը կառուցվում՝ հայտնի չէ։ Սակայն, նման ծավալի շինարարության համար, շինարարների մոտավոր հաշվարկներով, անհրաժեշտ է առնվազն 150-200 հազար դոլար (կահավորումը չհաշված)։
Դիտեք նաև՝