▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաստատվել է անկման վտանգ ներկայացնող ծառերի հրատապ միջամտության անհրաժեշտությունը

Դեռ երկու շաբաթ առաջ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության համապատասխան մասնագետների կողմից գույքագրվել էին անկման վտանգ ներկայացնող մայրաքաղաքի ծառերը: Ըստ այդմ Երևանում առկա է անկման վտանգ ներկայացնող չոր և խորը էտի ենթակա ավելի քան 550 ծառ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության և վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան մասնագետները բնապահպանական շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին շրջայց են կատարել և տեղերում ներկայացրել տվյալ ծառերը: Շրջայցն ավարտելով՝ բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները ևս փաստել են, որ անկման վտանգ ներկայացնող գույքագրված ծառերի հետ կապված անհրաժեշտ է մասնագիտական հրատապ միջամտություն՝ հատում կամ խորը էտ:

Հարկ է նշել, որ գործընթացի մեկնարկի և նախատեսվող մասնագիտական միջամտության մասին հանրությանը լրացուցիչ կիրազեկվի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more