Զարհուրելի և դաժան հանցագործություն է բացահայտվել։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը՝ Սյունիքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ 2014 թվականի նոյեմբերին Հայաստանի մարզերից մեկում բնակվող 59-ամյա տղամարդը իր 35-ամյա կնոջ հետ է կատարել այդ զարհուրելի արարքը։
Տղամարդն իր մայրիկին՝ Արցախի Հանրապետության 76-ամյա բնակչին, ով առողջական խնդիրներ ու հաշմադնության կարգ է ունեցել, խնամելու պարտականությունից ազատվելու նպատակով կնոջ հետ բարձով խեղդելու եղանակով սպանել է, ապա 4 օր անց թաղել գյուղին հարակից դաշտում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը քրեական ոստիկանների կողմից հայտնաբերվել, ներկայացվել է քննչական վարչություն, որտեղից էլ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան և դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը ու կասկածյալի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացրել։
Հաշմանդամ մորը չխնամելու նպատակով որդին կնոջ հետ սպանել է նրան և թաղել դաշտում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more