▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասկանում եմ՝ կամեռաների առաջ հաճելի է ունենալ դեմագոգիկ ելույթներ. Արարատ Միրզոյան

 

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չի հասկանում այն պատգամավորներին, որոնք քննադատում են որոշակի թվով մարդկանց համար նվազագույն կենսաթոշակը բարձրացնելու՝ Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը։ «Իսկապես զարմացած եմ: Հիմա Կառավարությունը բերել է մի նախագիծ, որով ինչ-որ թվով մարդկանց համար հարց է լուծվում, և հնչում են քննադատություններ, բա ինչո՞ւ 10 և 12 տարվա աշխատանքային ստաժ ունեցողների միջև անհավասարություն է առաջանում»,- իր ելույթի ժամանակ ասել է Միրզոյանն ու նշել է, որ համաձայն է, որ 10 և 12 տարի աշխատած մարդիկ ավելի բարձր կենսաթոշակ ստանալու իրավունք ունեն, բայց կա մի շեմ, որը վերաբերում է սովամահ չլինելուն, որից ներքև թոշակ վճարել չի կարելի:

 

 

 

«Կառավարության բերած օրենքի նախագիծը հենց սրա մասին է։ Ես հասկանում եմ, որ կամերաների առաջ հաճելի է ունենալ դեմագոգիկ ելույթներ, եթե այդպես է, կարող էի առաջարկել, որ խոսեք՝ իսկ ինչու՞ չի սահմանվում 100 կամ 300 հազար դրամ, կամ մի՞թե հնարավոր է ապրել 50 հազար դրամով»,- նշել է ԱԺ նախագահը՝ պատգամավորներին առաջարկելով շատ ավելի սթափ արձագանքել նման փոփոխություններին։

Արարատ Միրզոյանն առաջարկեց ընդունել, որ Կառավարությունն այս նախագծով կարևոր քայլ է կատարում, իսկ ընդդիմադիր խմբակցություններին խորհուրդ տվեց էական վերապահումներ ունենալու դեպքում դեմ քվեարկել օրինագծին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more