Քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի`երեկ արած այն հայտարարությանը, որ հայկական կողմի կորցրած 800 հեկտար տարածքները ամայի են եւ պետք չէ ծանրանալ այդ խնդրի շուրջ:
Իր էջում տեղադրելով ապրիլյան պատրեազմի օրերին զոհված՝ Ադամ Սահակյանի լուսանկարը՝ քաղաքագետը գրել է. «Հասկացա՞ր տղաս.
«Կորցրած հողը ամայի տարածք Էր, չպետք Է ծանրանալ այդ խնդրի վրա». Վահրամ Բաղդասարյան, ՀՀ ԱԺ Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար»: