Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է «Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի երգչուհի Գայա Արզումանյանի հետ:
Գայա, առաջինը հետաքրքիր է իմանալ, թե այս շրջանում ինչո՞վ եք զբաղված:
- Օրվա մեջ զբաղվածությունս շատ է, անգամ հազիվ եմ հասցնում ամեն բան անել: Այս շրջանում հիմնականում զբաղված եմ իմ առաջին ձայնասակավառակի գործերով, ամանորյա նկարահանումներով եւ ձայնագրություններով: Օրվա մեծ մասը անցկացնում եմ ստուդիաներում, ապա շտապում եմ աշխատանքի, որն ավարտում եմ ուշ գիշեր:
«Հայաստանի ձայնը» նախագծից հետո թվում էր, թե այսուհետ մեր հայկական շոուբիզնեսում ի դեմս Ձեզ տեսնելու ենք մշտապես ակտիվ գործող երգչուհու, սակայնեթերային իմաստով դուք, կարծես թե, այնքան էլ ակտիվ չեք գործում, հետաքրիքր է՝ինչո՞ւ:
- Ճիշտ նկատեցիք, բայց շտապեմ տեղեկացնել, որ առաջիկայում շատ ակտիվ կերպով վերադառնալու եմ եւ ներկայանալու ինձ հատուկ ոճով: Վերադարձս կլինի նոր ոճով, նոր արտաքինով եւ նոր ասելիքներով:
Առաջիկայում տեսահոլովակներ կլինե՞ն:
- Այո, մի քանի օրից պատրաստ կլինի առաջին տեսահոլովակս, որը նկարահանվելու է «Նախշուն բաջի» երգի հիման վրա: Ի դեպ, այն կներկայացնեմ նոր գործիքավորմամբ, իհարկե, չեմ ուզում նախապես բացել փակագծերը, միայն կասեմ, որ թող իմ երկրպագուները սպասեն թարմ ու նոր շնչով աշխատանքի:
Գայա, Ձեր երկրպագուները որտե՞ղ կարող են լսել Ձեզ, որեւէ ակումբում կամռեստորանում երգո՞ւմ եք:
- Այո, իմ երկրպագուները կարող են ինձ լսել միայն «Հավանա» ռեստորանային համալիրում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում