▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասարակ դասալիքն Արցախի հերոսին անվանում է հոգեկան հիվանդ. Մարինա Խաչատրյան

 «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանն անդրադարձել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից  Հանրային հեռուստաընկերության «Բաց հարթակ» հաղորդման հոկտեմբերի 22-ի եթերում արված  մի քանի հայտարարությունների:

«Պատասխանելով Վիտալի Բալասանյանի մասին հարցին, ասել է՝ Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարություններն ավելի շատ մասնագիտական առումով կդիտարկեի՝ հոգեբուժության տեսակետից, և ցավալի է, որ Արցախում այդքան զարգացած չէ հոգեբուժությունը, բայց իրենք կաշխատեն այդ ուղղությամբ: Եվ երբ լրագրողը հիշեցրեց, որ Վիտալի Բալասանյանն Արցախի հերոս է, Թորոսյանը հավելեց, որ ինքն ընդամենը տվել է մասնագիտական եզրակացություն»,- հաղորդման դրվագը մեջբերել է  Մարինա Խաչատրյանը:

Նա տեղեկացրել է, որ Առողջապահության նախարարը երբեք չի աշխատել՝ որպես պրակտիկ բժիշկ, հատկապես՝ հոգեբույժ,  հետևաբար՝ չի կարող մասնագիտական գնահատական տալ, ապա անդրադարձավ Արսեն Թորոսյանի հայտարարության իրավական կողմին.

«Թորոսյանը Վիտալի Բալասանյանի հայտարարությունը դիտարկել է՝ որպես հոգեկան խնդիր պարունակող հայտարարություններ, այսինքն՝ նրան անվանել է հոգեկան խնդիր ունեցող անձ, ստացվում է, որ նա անուղղակիորեն վիրավորանք է հասցրել: Նախարարը լինելով պետական բարձր պաշտոնատար անձ՝ պարտավոր է հարգել հանրության բարոյական նորմերը, ամենուր դրսևորել իր պաշտոնին վայել վարքագիծ»:

Մարինա Խաչատրյանը հավելել է, որ նախարարն այս հայտարարությամբ խախտել է նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց  և բժշկական էթիկայի կանոնները:

«Մենք չենք մոռացել, որ Արսեն Թորոսյանը կիսատ է թողել իր ծառայությունը Զինված ուժերում և  ծառայությունից ազատվել է արդեն իր կողմից նշած պարբերական հիվանդության պատճառով, որի հետևանքով ունեցել է երիկամների որոշակի ախտահարում: Մենք նաև չենք մոռացել, որ նա հանրային կերպով ստացել է գարդասիլ պատվաստանյութը, ինչը հակացուցված է երիկամների վնասման ժամանակ: Մենք նաև չենք մոռացել, որ Դոնորների միջազգային օրվա կապակցությամբ հանձնել է արյուն: Այսպիսով, մենք կարող ենք կասկած ունենալ, թե Արսեն Թորոսյանն իրականում ունի երիկամների վնասում և իրականում պետք է ազատվեր զինվորական ծառայությունից, հետևաբար՝ կարող ենք ենթադրել, որ Թորոսյանը բոլորովին էլ այդ հիվանդությամբ չի տառապում և հանդիսանում է հասարակ դասալիք:  Եվ այսպես, հասարակ դասալիքն Արցախի հերոս, պատերազմ հաղթած Վիտալի Բալասանյանին անվանում է հոգեկան հիվանդ»,- ասել է «Առողջ հանրություն» ՀԿ նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more