▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հարյուրավոր մարդիկ խնդրում են նոր արագաչափեր տեղադրել». «Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիր

panorama.am-ը գրում է. «Սեքյուրիթի դրիմն» ընդհանրապես չի տուգանում և տուգանքի գործառույթի հետ որևէ առնչություն չունի: «Սեքյուրիթի դրիմն» ընդամենը, պայմանագրային հիմունքներով, ճանապարհային ոստիկանությանը ծառայություն է մատուցում, այսինքն՝ օգտագործելով տեխնիկական միջոցները՝ փաստերը փոխանցում է ճանապարհային ոստիկանությանը»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման տաղավարում հայտարարել է «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ հիմնադիր Ալեքսան Զաքարյանը:

Զաքարյանը քաղաքացիներին տուգանելու որոշում կայացնելու մեջ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը մեղադրելն ընդհանրապես անհասկանալի է համարել, քանի որ տվյալ գործառույթը պատկանում է ճանապարհային ոստիկանությանը, իսկ տուգանքի չափը օրենքն է սահմանում:

Ալեքսան Զաքարյանը նշել է, որ «Սեքյուրիթի Դրիմ»-ը գերշահույթով չի աշխատում, իսկ տուգանքների նպատակը ոչ թե քաղաքացիներից գումար կորզելն է, այլ վարորդներին խախտումներից զերծ պահելը: Զաքարյանի պնդմամբ՝ հարյուրավոր մարդիկ խնդրում են նոր արագաչափեր տեղադրել:

Ընկերության հիմնադիրը ևս մեկ անգամ շեշտել է, թե «Սեքյուրիթի Դրիմը» որևէ պետական պաշտոնյայի հետ կապ չունի, և ընկերության միակ սեփականատերը ինքն ու  իր եղբայր են՝ Գուրգեն Զաքարյանը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more