Aravot.am-ը գրում է. «Հարվածում էին գլխիս, որովայնիս, կողային հատվածներիս, մեջքիս եւ բռունցքով դեմքիս»,- «Ոչ թալանին» շարժման ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես են ոստիկանական բաժնում իրեն ծեծի ենթարկել: Նա ասաց, որ ծեծողները 2 կամ 3 հոգի են եղել. «Ես պաշտպանվում էի: Կողային վնասվածքներ եմ ստացել՝ սալջարդ, ուսային հատվածում բավականին մեծ՝ կոշիկի տեղով վնասվածք եմ ստացել, դեմքիս՝ կապտուկներ, աչքերիս մեջ՝ արյուն, շրթունքներս՝ պատռված»: Մեր հարցին՝ դիմե՞լ եք բժշկի՝ Վաղինակ Շուշանյանը պատասխանեց. «Այո, հիվանդանոց եմ գնացել: Առողջությանս սպառնացող վնասվածքներ չկան, ուղղակի վնասվածքներ են»: Մեր հարցին՝ չէի՞ն ասում, թե ինչի համար են խփում՝ նա պատասխանեց. «Չէ, ընդհանրապես ոչ մի բան չեն ասել: Ոչ մի կարգավիճակ չեմ ունեցել, բացատրություն չեմ տվել: Մեքենայից բերել են, իջեցրել են, քաշքշուկ չի եղել, նստել եմ մեքենան, հենց իջեցրել են ու մոտեցրել՝ դռան դեմից սկսեցին խփել: Մեքենայի մեջ երեքով էինք՝ ես, ընկերս ու մի հատ աղջիկ»:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում
Հարվածում էին գլխիս, որովայնիս, մեջքիս.ոստիկանները ծեծի են ենթարկել Վաղինակ Շուշանյանին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more