Ազատության հրապարակում էլէներգիայի սակագնի դեմ հրավիրված բողոքի ակցիայի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել:
Ակտիվիստներից մեկը հարվածել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ում գլխարկն ընկել է: Սկսվել է քաշքշոց. սակայն ներկաները արագ հանդարտեցրել են կրքերը:
Ակտիվիստները հայտարարել են, որ դրանք ոստիկանական կեղտոտ սադրանքներ են, որոնց իրենք չեն տրվելու: