Daily Mail-ն անդրադարձել է մի շատ հանդիսավոր դրվագի, որը քիչ է մնացել՝ ողբերգությամբ ավարտվի. համացանցում է հայտնվել տեսանյութ, որում Էյմի անունով նորահարսը հազիվ է փրկվել շորի պատճառով ջրի տակն անցնելուց:
Հարսանեկան նկարահանման ժամանակ երկար ճերմակ զգեստով կինը նավակից ցատկել է ծովը` ԱՄՆ-ում հայտնի այսպես կոչված՝ «զգեստը փչացնելու» արարողության շրջանակներում, երբ գեղեցիկ շորը հիմնականում թրջում են:
Սակայն առաջին հայացքից՝ անմեղ այդ գործողությունից հետո վեց մարդ է հարկավոր եղել` հարսնացուի կյանքը փրկելու համար: Բանն այն է, որ ծովի ջուրը քաշ է ավելացրել զգեստին և ծովի հատակը քաշել Էյմիին: Ուղեկցող նավակներից ընկերներն ու ընտանիքի անդամները հետևել են միաժամանակ սարսափելի, բայց լավ ավարտ ունեցած այս միջադեպին:
ԱՄՆ-ում կազմակերպվող հարսանիքներում շատ է կիրառվում «զգեստը փչացնելու» արարողությունը, որի ժամանակ հարսանեկան գեղեցիկ զգեստը թրջում են:
Համացանցում հայտնված տեսանյութից երևում է, որ հերթական արարողությունը կարող էր ավարտվել դժբախտությամբ:
Էմի անունով հարսը այդ արարողության ժամանակ իր երկար ճերմակ զգեստով նավակից ցատկել է ծովը, սակայն հազիվ է փրկվել ջրի տակն անցնելուց: Բանն այն է, որ ծովի ջուրը քաշ է ավելացրել զգեստին և դեպի ծովի հատակը քաշել Էմիին: Վեց մարդ է հարկավոր եղել` հարսնացուի կյանքը փրկելու համար: