Համացանցում մեծ արագությամբ տարածվում է հոլովակը, որտեղ երեւում է, թե ինչպես է ընկերուհու հարսանիքին եկած տղամարդը սալտո անում եւ հարվածում հարսնացուին:
Կադրերում երեւում է, թե ինչպես է հարսնացուն պարելով հասնում սրահի կենտրոն, իսկ տղամարդը երաժշտության ներքո կրկնակի սալտո է անում: Սական նա, հավանաբար, սխալվում է հաշվարկներում եւ երկրորդ պտույտից հետո ընկնում է հարսնացուի վրա՝ նրան գետին նետելով:
Ըստ «Ռոսբալտ»-ի, անհաջողակ ակրոբատը շտապում է տուժածին օգնության, սակայն հարվածն այնքան ուժեղ է եղել, որ աղջիկը, ամենայն հավանականությամբ, կորցրել է գիտակցությունը:
Միջադեպի տեսագրությունը YouTube-ում հրապարակել է GoViralNews օգտատերը:
Համացանցում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է հարսնացուն պարելով հասնում սրահի կենտրոն, իսկ հարսանիքի հյուրերից մի մարդ երաժշտության ներքո կրկնակի սալտո է անում: Թե ինչ է պատահում այս ակրոբատիկ շարժումից հետո՝ տեսանյութում: