▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարուստ մարդկանց թվում էլ կան պարկեշտ մարդիկ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ուկրաինացի միլիոնատեր Վյաչեսլավ Կոնստանտինովսկին, ով մեկնել էր պայքարելու հակաահաբեկչական գործողությունների դեմ, 2.500.000 գրիվենով վաճառել է իր պրեմիում դասի Rolls Royce Phantom ավտոմեքենան, որի վաճառքից ստացված գումարը կհատկացվի ուկրաինական բանակի աջակցությանը, գրում է Обозреватель-ը:

Միլիոնատերը հայտնել էր, որ գումարից 500.000 գրիվեն արդեն գտնվում է իր ձեռքում, իսկ մյուս մասը կփոխանցվի Կիևի զինվորական հոսպիտալի կարիքների համար, որտեղ բուժվում են ուկրաինացի զինծառայողները:

«Թերահավատների համար. մեքենան վաճառվել է: Գումարը կփոխանցվի երկու մասով: Առաջին մասն  ինձ մոտ է: Մյուս կեսը կփոխանցվի Նատալյա Յուսուպովային, ով խնամում է վիրավորներին Կիևի ռազմական հոսպիտալում: Ես նրան լիովին վստահում եմ, Նատաշան կտեղեկացնի ձեզ, թե ինչպես է ծախսում այդ գումարը»,- գրել էր Կոնստանտինովսկին:

Նրա խոսքով, գումարի մյուս մասը կծախսվի հակաահաբեկչական գործողությունների գոտի մեկնող ստորաբաժանման համար անհրաժեշտ տրանսպորտ և զրահատեխնիկա գնելու համար:

Միլիոնատերը նշել էր, որ իրեն հնարավորություն է տրվել ավելի շահավետ առաջարկ ստանալու դեպքում վերադարձնել գումարը և մեքենան ավելի թանկ վաճառել: «Հարուստ մարդկանց թվում էլ կան պարկեշտ մարդիկ»,- ասել է Կոնստանտինովսկին:

Աշոտ Ասատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more