Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հարցազրույցներից մեկում խոսել է հայ հանրության մոտեցման մասին՝ մշակույթի նկատմամբ։
«Ինչ ներդրում են անում հարուստ մարդիկ Հայաստանում։ Իմ 20 տարվա կարիերայի ընթացքում ոչ մի հարուստ մարդ ինձ ֆիլմի համար գումար չի տրամադրել, բայց ես խնդրել եմ, ձեզ հայտնի բոլոր հարուստներից, ոչ մեկը չի աջակցել։ Ասում էին՝ եղբայր 2 միլիոնով ավելի լավ է հյուրանոց կառուցեմ, քան քո ֆիլմին տրամադրեմ։ Այդպիսի ցածր մտածելակերպ ունեն։ «Մանյունյա» ֆիլմը 4 տարում Հայաստանի համար ավելի շատ բան է արել, քան զբոսաշրջության կոմիտեն։ Մարդիկ պարզապես երազում են Հայաստանում լինել «Մանյունյա»-ից հետո։ Սա քաղաքականություն է։ Ղեկավարներին անհրաժեշտ է տգետ հասարակություն, որպեսզի հնարավոր լինի նրանց կառավարել։ Իսկ եթե մշակույթի մեջ ներդրում անեն, պտւղները այլ կլինի, որովհետև ինձ դուր չի գալիս այն միտքը, որ մենք որևէ մեկից կարող ենք 30 տարի հետ լինել»։
Աղբյուրն՝ այստեղ