ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ԱԺ էր եկել Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերով առաջարկվող հիմնական դրույթների նախագծով:
Նախարարի տեղեկացմամբ՝ այս օրենքն ընդունվել է 1998թվականի մայիսի 5-ին, որից հետո ՀՀ իրավական համակարգը կրել է բազմաթիվ ինստիտուցիոնալ փոփոխություններ, արդյունքում՝ օրենքը պարունակում է մի շարք թերություններ եւ հակասություններ, ինչպես նաեւ չի համապատասխանում Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի որոշումների եւ Մարդու Իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա կիրառված իրավական պրակտիկային:
Նախարարի հավաստմամբ, Հարկադիր կատարման օրենքում թերությունները բացասաբար է անդրադառնում նաեւ Հայաստանի գործարար միջավայրի, այդ թվում համաշխարհային բանկի Գործարարությամբ զբաղվելու զեկույցում ՀՀ դիրքերի վրա:
Մանրամասն՝ տեսանյութում