▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարգանքի տուրք` Մովսես Գորգիսյանի հիշատակին

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը, վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները, ԵԿՄ անդամները, մարտական ընկերները, հարազատներն ու մտերիմները հարգանքի տուրք են մատուցել ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հիշատակին: Նրանք հերոսի անունը կրող զբոսայգում ծաղիկներ են խոնարհել և ծաղկեպսակ տեղադրել հերոսի կիսանդրուն: Հիշատակի արարողության մասնակիցներն այցել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ խոնարվել ազգային-ազատագրական պայքարի նվիրյալի շիրիմին: 
Հիշեցնենք, որ Մովսես Գորգիսյանի անունը կրող շուրջ 6000 ք.մ պուրակը բարեկարգվել է Երևանի քաղաքապետարանի բակերի համալիր բարեկարգման 2013թ. ծրագրի շրջանակում, իսկ արձանի բացումը տեղի է ունեցել 2014 թվականին: Մովսես Գորգիսյանը զոհվել է 1990 թ. հունվարի 19-ին, Երասխավանի մարտերում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more