▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարգանքի տուրք՝ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` Երևանի ավագանու անդամների, քաղաքապետի տեղակալների, խորհրդականների, աշխատակազմի քարտուղարի, վարչությունների պետերի ու աշխատակազմի անդամների, ինպես նաև վարչական շրջանների ղեկավարների, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարների ու աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Հուշահամալիր այցելած հազարավոր քաղաքացիների հետ միասին Տարոն Մարգարյանը և քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more