«Սա հստակ սոցիալական, տնտեսական շարժում է, որը պետք է քաջալերվի»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոեելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցի մասին՝ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Պատգամավորը նշում է, որ կողմ է բանակցություններին, քանի որ դրանք, նրա խոսքով, կարող են արդյունավետ լինել:
«Եվ ես, որպես մասնագետ, պատրաստ եմ աջակցություն ցուցաբերել շարժմանը: Պետք է ձևակերպել լուծումներն ու իրասկանացնել դրանք, ահա՝ սա է խնդիրը»,-ասաց Միքայել Մելքումյանը:
Պատգամավորը համոզված է՝ այս հարցն արագ լուծում է ստանալու:
Անի Կարապետյան