Ինչպես հայտնի է, պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի թեկնածու են առաջադրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին: Աղազարյանն ավելի վաղ հայտնել էր, որ ինքն ու Ասլանյանը պատրաստվում են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսել խորհրդարանում։ Էդմոն Մարուքյանն այս պահին ԱԺ-ում է: «Հանրությունն ասում է՝ չի կարող վարչապետի պաշտոնում տեսնել մի մարդու, ով պատերազմից հետո համագործակցել է Փաշինյանի հետ»,- դիմելով նրան՝ հարցրեց լրագրողը: «Հանրությունն ընտրել է խորհրդարան, մեր ժողովրդի ձևավորած խորհրդարանում իրենց ընտրած պատգամավորները մեկնարկել են իմպիչմենթի գործընթաց: Պատգամավորները պրոցեսը կտանան մինչև վերջ, կլինի պրոցես, քվեարկություն, վարչապետի փոփոխություն, չեն անի՝ չի լինի»,- ասաց Մարուքյանը: |
Դիտեք նաև՝