▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրաքվեի նախագիծն ուղարկվել է ՀՀ նախագահին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը համաժողովրդական հանրաքվեի դնելու նախագիծն ուղարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմ: Այս մասին «Արմենպրես»-ին  հայտնել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: 

Նախագահ Արմեն Սարգսյանը, ըստ իրավական ընթացակարգի, երեք աշխատանքային օր ժամանակ ունի այն ստորագրելու համար:

Փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովը որոշել էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more