▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում բողոքարկելու համար ստորագրել է 17 պատգամավոր

 

«Փաստինֆո»-ն գրում է. Դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքներն Սահմանադրական դատարում չվիճարկվելու դեպքում դեկտեմբերի 21-ին Սահմանադրության փոփոխությունները կհրապարակվեն Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում, իսկ դեկտեմբերի 22-ին ուժի մեջ կմտնեն:
 
Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը խորհրդարանում նախաձեռնել է Սահմանադրության փոփոխությունների դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու առաջարկով Սահմանադրական դատարան դիմելու ստորագրահավաք:
 
ՍԴ դիմել կարող են դեկտեմբերի 18-ին՝ մինչև ժամը 18-ը՝ ԱԺ առնվազն 27 պատգամավորների ստորագրության առկայության դեպքում: Սակայն, ըստ ամենայնի, ՀԱԿ-ին չի հաջողվի անհրաժեշտ թվով ստորագրություններ հավաքել, քանի որ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն մտադիր չեն միանալ ստորագրահավաքին:
 
Այս պահի դրությամբ ստորագրել են 17 պատգամավորներ. «ՀԱԿ» խմբակցութան 7 անդամներից 5-ը՝ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ստեփան Դեմիրճյանը, Նիկոլ Փաշինյանը, «Օրինաց երկիր» խմբակցության բոլոր 5 անդամները՝ Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանը, Իշխան Խաչատրյանը, Լևոն Դոխոլյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Տիգրան Ուրիխանյանը և Վարդան Օսկանյանը, «Ժառանգություն» խմբակցության 4 անդամներից 3-ը՝ Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը և Էդմոն Մարուքյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more